Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Միլիարդանոց ցինիզմ

Միլիարդանոց ցինիզմ
30.03.2017 | 15:53

Ես փաստեր չունեմ, բայց ներքին համոզմունք ունեմ, որ Հանապետականն ու Բարգավաճը փող բաժանում են: Ներքին համոզմունքս ձևավորվել է այս ուժերի առաջնորդների հրապարակային վարքագծից: «Եթե մենք ընտրվենք» նախաբանով երեք կամ տասնհինգ միլիարդանոց ներդրումային խոստումներն` իրենց բնույթով, ընտրակաշառքի դրսևորում են: Այս դեպքում` փորձում են ժողովրդին «բիրիքով» գնել:

Քարոզարշավի «միլիարդանոց» վերջաբանն արդեն դատապարտել է այս ընտրությունները` քաղաքական և բարոյական առումով: Երբ չկա ծրագրային մրցակցություն, ընտրողների մեծամասնությունը քվեախցում քվեարկելու է ընտրակաշառքի կամ խոստացված միլիարդների շարժառիթներով: Ընտրական գործընթացը վերածվել է աճուրդի ու` ոչ այնքան ռեյտինգայինների, որքան` հրապարակային դեմքերի վարքագծի հետևանքով:
Մեզ նաև լյումպենացնում են` մեր դիրքորոշման վրա ազդելով Մոսկվայից եկած կիսակրիմինալ գործարարներով կամ արաբական շեյխերից ստացված զանգ-«մուղամներով»:
Անցյալ ամբողջ տարվա ընթացքում Հայաստանում կատարվել է ընդամենը 200 միլիոն դոլարի արտաքին ներդրում (հարևան Վրաստանում` հինգ միլիարդ դոլարի), և այս ֆոնին` ցինիզմ է միլիարդների մասին խոսելը, ընտրողին ծաղրելը:


Աճուրդներում հաճախ է բլեֆ լինում` «գին գցելու» կամ օպոնենտի ծրագրերը խառնելու համար: Միլիարդների մասին ցրույցներն այդ բլեֆի շարքից են:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1181

Մեկնաբանություններ